25 05 2023

ԱԺ քվեարկությամբ Վճռաբեկ դատարանը կհամալրեն Ելիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը

ԱԺ քվեարկությամբ Վճռաբեկ դատարանը կհամալրեն Ելիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը

Ազգային ժողովում տեղի ունեցավ դատավորների ընտրությունը:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել էին Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը, հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար՝ Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը:

Պատգամավորների քվեարկության արդյունքներով ընտրվեցին Ելիզավետա Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ