08 07 2022

Մենք այս խամաճիկ իշխանություններին պետք է ցույց տանք, որ Արցախն ու Հայաստանը միասնական են. Մետաքսե Հակոբյան



Ինձ համար մեծ պատիվ է կանգնել ձեր առջև, հնարավորություն ունենալ խոսել ձեզ հետ, որովհետև վստահ եմ՝ արցախցիներից յուրաքանչյուրը շատ կուզի լինել այստեղ, խոսել և ասել այն ամենը, ինչ մտածում է: Հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Վերջերս, երբ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում էին, իրենք զգացին, տեսան այն մեծ ոգևորությունը, այն մեծ ջերմությունը, հույսերը, որ արցախցին ունի ձեր բոլորի հետ: Արցախցին ձեզ հետ է, և ես հուսով եմ, որ այդ ջերմությունն ու հույսերը շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերեցին Հայաստան: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի Արցախում բնակվող բազմահազար հայերի անունից շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ այստեղ ես, թողել ես, մոռացել ես քո անձնականը, քո հոգսերը և մեր բոլորի ցավն ու դարդը վերցնելով ձեզ վրա այստեղ ես և պայքարում ես»:

Ավեկին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ