21 12 2023

Քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը. Մետաքսե Հակոբյան

Քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ալիևն է ու ադրբեջանական փալասը Արցախի Հանրապետության մայրաքաղաքի մարզադաշտում: Ոտքով, որին ուժ ու ամրություն հաղորդեցին 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթածները, քոչվոր ցեղի առաջնորդը հարվածում է հայկականությանը, հայի արժանապատվությանը, լինելիությանը: Այս հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ, որ ալիևը Հայաստանի իր եղբոր հետ շարունակելու է զավթել, հայրենազրկել, ոչնչացնել հային: Հրապարակի տոնական հրավառությունը վկա, մենք կվերանանք, եթե Հայաստանի Հանրապետությունը չղեկավարեն ազգային ուժերը: 

Հ.Գ. Ողջ պատմության ընթացքում Արցախը դաժան փորձությունները հաղթահարել ու հայկական է մնացել: Արցախը հայաթափել հաջողվեց միայն նիկոլ-ալիև զույգին:  Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունը 1988-ին եմ արել և որևէ մեկը զորություն չունի փոխել այն: Իսկ հույսով սպասողները, նիկոլից ու աննայից վախեցողները, նրանց «սիրողներն ու հավատացողները», նիկոլը պատասխան ունեն տալու երկրի վրա...երկնքում...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ