26 11 2022

Դեկտեմբերի 5-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 5-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին։ Այս մասին հայտնում են Կառավարության ֆեյսբուքյան էջում։

Հանրապետության հրապարակում Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երեւանում դեկտեմբերի 11-ին: Այն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն Գրիգոր Կյոկչյանի սանն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ