10 07 2023

«ՀայաՔվեի» Մարտունու կետում սադրանք է տեղի ունեցել. փորձել են վնասել ստորագրահավաքի թղթերը

«ՀայաՔվեի» Մարտունու կետում սադրանք է տեղի ունեցել. փորձել են վնասել ստորագրահավաքի թղթերը

Լրագրող , մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայացնում այսօրվա միջադեպի վերաբերյալ.

«Առավոտյան պատահար տեղի ունեցավ Մարտունու Մշակույթի պալատում՝ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ: Մարդիկ մոտեցան՝ հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան վիրավորանքների: Ստիպված եղա ոստիկանություն հրավիրել: Փորձեցին խլել ստորագրահավաքի թղթերը, թույլ չտվեցի, բայց տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում»,- ասել է Հոխիկյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքը Մարտունիում շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ