08 08 2023

Եթե մինչև 18։00-ն Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, մենք էդ ճանապարհը կբացենք․ Սարգիս Պողոսյան



Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են անում՝ հաջակցություն Արցախի։

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանին  հրավիրեցին Կառավարություն։ Այնտեղից դուրս գալուց հետո վերջինս հայտարարեց, որ իրեն ընդունել է «մի մարդ, որը իրենց ոչնչով չէր կարող օգտակար լինել, սակայն իրենց խոսքը փոխանցել է այն մարդուն, ում պետք է»։ Պողոսյանը նշեց, որ մինչև 18։00 ժամանակ են տվել․ «Եթե մինչև այդ Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, որ արցախցիք հաց ուտեն, մենք էդ ճանապարհը կբացենք։ Այդ պայմանը ես ասել եմ և դուրս եմ եկել»։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ են դա անել անգամ ռազմական ճանապարհով։ Սարգիս Պողոսյանի խոսքով՝ արցախցիներին սովի են մատնել, որպեսզի նրանց բռնի տեղահանեն․ «Մտնելու ենք Արցախ։ Պատերազմով կմտնենք, առանց պատերազմ ոչ մի հարց չենք կարա լուծենք։ Արցախը մենք պետք է հետ վերցնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ