04 04 2024

Տուգանքի մատերիալ․ Պետեկամուտների կոմիտեն տուգանքների հարցում ցուցանիշները գերազանցել է



ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4,900 ՀԴՄ ստուգում, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ «Այս ստուգումների արդյունքում արձանագրվել է շուրջ 690 մլն դրամ տուգանք, որը իր հերթին նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 41 տոկոսով»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը։

ՊԵԿ-ի հարկային հսկողներն առաջին եռամսյակում գոհացուցիչ պատկեր են արձանագրել նաև զբաղվածության շուկայում։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 498 չգրանցված աշխատողների ստուգում, որը 26 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ստուգումների արդյունքում շուրջ 240 դեպքով արձանագրվել է խախտում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ