11 09 2023

Թևանյանը շատ հստակ ասում է՝ անկախ ընտրությունների արդյունքից՝ մինչև վերջ գնալու ենք․ Սերժ Սրապիոնյան



«Ձայն հայրենեաց» շարժումը «Երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ աջակցություն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքին՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում։ Շարժման համահիմնադիր Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը շատ հստակ ասում է՝ անկախ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքից՝ կհաղթենք, թե չենք հաղթի, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որովհետեւ մեր գլխավոր նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելն է, դրա հիմնական միջոցը այս խունտայի հեռացումն է, եւ քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ շարունակելու ենք պայքարը։

«Էլ ավելի պարզ ի՞նչ ասի։ Ի՞նչ կապ ունի Անդրանիկ Թեւանյանի մասին ովքեր են դրական խոսում եւ ովքեր են սատարում․ մեկը ես՝ սատարում եմ։ Իմ ընտանիքը սատարում է։ Իմ ամբողջ տոհմը սատարում է։ Երեւանում ինչքան մտերիմներ, հարազատներ ունեմ՝ բոլորը գալու են, քվեարկեն «Մայր Հայաստանի օգտին»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ