14 09 2023

Եթե խունտան մնաց, Երևանին սպասվում է «Էրիվան» դառնալու ճակատագիր․ մտավորական



 

«Այստեղ հավաքված երևանցիներին ոչինչ չեմ բացատրելու, որովհետև այստեղ Երևանի կորիզն է, որովհետև այն, ինչ մենք գիտենք, դուք գիտեք ավել չափով։ Այն, ինչ մենք զգում ենք, ձեր սրտի մեջ տրոփում է, մարդիկ գիշերն էլ արդեն չեն քնում։ Շատ լավ հասկանում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային պարզ ընտրություն չեն, վաղուց դադարել են այդպիսին լինելուց։ Դրանք քաղաքական ընտրություններ են, որոնցում դրված չէ Երևանի ճակատագրի խնդիրը։ Երևանի ճակատագրի խնդիրը ճոպանուղիներ սարքելով չի լուծվելու, բարձրահարկ բետոնապատ շենքեր սարքելով չի լուծվելու։ Երևանին սպասվում է, եթե խունտան մնաց, Էրիվան դառնալու դժվարին ճակատագիր և այստեղ ոչ մի չափազանցություն չկա»,- Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի մփոփիչ քարոզարշավի ժամանակ ասաց «Ձայն Հայրենյաց» շարժման անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

«Ձեզ ասում եմ՝ «Մայր Հայաստան», N 14, որովհետև դուք չեք տեսնի այլ նախընտրական քարոզարշավի մասնակցողի մոտ այսքան հասարակական-քաղաքկան կառույցների միավորում։ Նրանք մտավորականներ են, արվեստի գործիչներ են, նախկին բարձրաստիճան զինվորկաններ են, հայ ժողովրդի ցավով տառապողներ են, նախկինում երկիրը կառուցողներն են։ Գնում են «Մայր Հայաստանի» հետևից, որովհետև հասկացել են մի պարզ ճշմարտություն՝ սա կարիերիստների շարժում չէ, այստեղ որևէ մեկը չի ձգտում այդ ջարդված աթոռին։ 

«Մայր Հայաստան»-ի առաջնորդը մի քանի անգամ շեշտել է՝ նույնիսկ քաղաքապետ դառնալու ցանկություն չկա․ կա ցանկություն Երևանի ընտրությունները դարձնել ոստնակ՝ թռչելու, ցատկելու և ինշխանափոխություն անելու համար։

Մենք հասնելու ենք այդ իշխանափոխությանը, որովհետև հակառակ դեպքում մենք չգո ենք դառնալու։ Դրված է ոչ թե մեր պետականության խնդիրը, որը դե ֆակտո արդեն գոյություն չունի, այլ դրված է մեր ժողովուրդի լինել-չլինելու խնդիրը»,- ասաց նա։

Սերժ Սրապիոնյանն ասաց՝ ձայն տվեք թիվ 14-ին, «Մայր Հայաստան»-ին, որովհետև այդտեղ փրկությունն է․ «Սրանց «ապագա կա»-ն քո ապագային ոչնչացումն էր, դու արդեն համոզվեցիր, նոր համոզվելու փաստեր պետք չեն։ Եթե «այո» ասեք ՔՊ-ին, դուք ստորագրում եք ձեր մահվան վկայականը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ